Օգնեք գտնենք եղբորս, պшյթյունի ժամանակ այնտեղ է եղել. «Ազգային երգիչ»-ից հայտնի Անի Խառատյանը օգնություն է խնդրում

  • Sep 27, 2023

Սեպտեմբերի 25-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնեց, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին վառելիքի պահեստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Մինչ այս պահը հայտնի է հարյուրավոր զոհերի, վիրավորների ու անհետ կորածների մասին։ Պայթյունի հետևանքով վիրավորում ստացածներին ՀՀ տեղափոխելու համար գործարկվեց օդային ճանապարհ և այժմ բազմաթիվ արցախցիներ իրենց բուժումն են շարունակում ՀՀ հիվանդանոցներում։

Երիտասարդ երգչուհի Անի Խառատյանը, ով հայտնի դարձավ «Ազգային երգիչ» երաժշտական նախագծից ինստագրամյան իր էջում հրապարակել էր եղբոր լուսանկարն ու օգնություն խնդրել.

«Շատ շտապ, օգնենք գտնենք եղբորս։ Ղուկասյան Էդգար Էդուարդի (ծնվ. 1996թ.)։ Երեկվա բենզինի պայթյունի ժամանակ դեպքի վայրում է եղել, այլևս կապի դուրս չի եկել, որևէ տեղեկություն չունենք։ Մարմնի վրա ունի դաջվածքներ։ Հնարավոր է որպես վիրավոր լինի հիվանդանոցներից մեկում, որևէ մեկը ունենա տեղեկություն, կամ տեղափոխած լինեն Հայաստանի հիվանդանոցներ»։

Նշենք, որ մի շարք հայ հայտնիներ տարածել էին հրապարակումը՝ փորձելով այդպես օգնել Անիին։

Մեկնաբանություն

Որոնում