Երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա վերջին շրջանում հիմնականում ներկայացնում է իր աշխատանքային գործունեությունն, ինչպես նաև իր հետևորդների «պահանջով»` ներկայացնում է իր երեխաների մասնակցությամբ ջերմ ու զվարճալի կադրեր:
Վերջին շրջանում երգչուհին նաև հրապարակումներ է անում և ներկայացնում իր և ամուսնու համատեղ լուսանկարներ:
Սիրուշոն երբեմն հարց ու պատասխաններ է կազմակերպում, կամ ներկայացնում իրեն հաճախ տրվող հարցերը:
Այս անգամ երգչուհին ներկայացել է ինստագրամյան հարթակում իրեն ուղղված հարցը`հոնքերի հետ կապված:
«Երբեք չեմ հանել»,- գրել է երգչուհին: