Լուսինե ջան, 2 օր առաջ ընտանիքիդ տխուր վիճակից էիր խոսում, այսօր արդեն` ժպիտը դեմքիդ, գրքի գովա՞զդ ես անում

  • Feb 20, 2024

StarNews-ը բազմիցս խոսել և ներկայացրել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի ձերբակալումը և տվյալ թեմայով իր հարսի`«Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի հրապարակումները:

Օրեր շարունակ Լուսինեն հրապարակումներ էր անում, որ իր և իր ընտանիքի համար դժվար է, նրանք ծանր շրջան են ապրում:

Եվ միայն երեկ`գիրք նվիրելու օրը, Լուսինեն որոշեց արխիվային հրապարակումներ անել`ներկայացնելով Աշոտ Հովհաննիսյանի «Վերելք» գիրքը: Նա խաղարկեց և գիրքը նվիրեց հետևորդներից մեկին`պատահականության սկզբունքով:

Եվ այդ ամենը նա անում է չափազանց ուրախ և բարձր տրամադրությամբ:

Լուսինե ջան, պետք է կողմնորոշվես`լռել, քանի որ տխուր ես, թե ժպիտը դեմքին սթորիներ անել, քանի որ սա PR-ի լավագույն ժամանակն է:

Հավելենք, որ համացանցը միանշանակ չէ ընդունում Լուսինեի պահվածքը: Շատերը քննադատում են հաղորդավարուհու`այս թեմային անդադար անդրադարձը, խոսելը, քննադատելը և սկեսրայրի մասնակցությամբ մեկը մյուսին հաջորդող հրապարակումներ անելը:

Նշենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ բավարարեց քննիչների բողոքը եւ 2 ամիս ժամկետով կալանավորեց «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:

«Սիներջիի»  հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաեւ ԱՄՆ քաղաքացիություն ունի։

Լուսինեն պարբերաբար հրապարակումներ է անում`անդրադառնալով տվյալ թեմային:

Մեկնաբանություն

Որոնում