Բաժանման լուրերից հետո տեսեք ինչ հրապարակում է արել Ռոմել Սարգսյանը

  • Feb 27, 2024

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը հեռուստաէկրաններին հայտնվեց միանգամից գլխավոր կերպարով ու շատ արագ մեծ լսարան ձեռք բերեց։ Առաջին հաջողված նախագծին հաջորդեցին կրկին բարձր վարկանիշով սերիալներ ու Ռոմելան դարձավ հայկական սերիալների բավական պահանջված դերասանուհիներից մեկը։

Այս ընթացքում սակայն դերասանուհին բազմիցս քննարկվել է՝ հատկապես համբույրի տեսարաններում հաճախակի նկարահանվելու համար և շատերին է հետաքրքրում նրա ամուսնու արձագանքը՝ թեմայի վերաբերյալ։

Դերասան ամուսիններն  իրենց շուրջ հետաքրքրությունը ստեղծել են այնքանով, որ մեկը մյուսի գորմունեությանը չի խանգարել:

Օրեր առաջ StarNews-ը հանդես եկավ հրապարակումով, որում նշում էր, որ  զույգն այլևս միմյանց չի հետևում ինստագրամյան հարթակում: Նրանք մեկը մյուսին ջնջել են հետևորդների ցանկից: Եվ բացի այդ`վերջին շրջանում Ռոմելան իր հրապարակումներում առանց ամուսնական մատանու է:

Ինչևէ`լուրերն ու կասկածները ճշտելն է արդար, ինչն էլ շտապեցինք անել: Մեր հաղորդագրությանն ի պատասխան Աշոտը գրագետ և հարգալից պատասխան տվեց` նշելով, որ չի ցանկանում իր անձնականի մասին խոսվի:

Դե իսկ Ռոմելան գերադասեց չպատասխանել մեր հաղորդագրությանը:

Այս ամենից հեըո այսօր դերասանուհին ռոմանտիկ հրապարակում է արել, որտեղ իր ձեռքն է`ինչ որ տղամարդու ձեռքին, որը հաստատ իր ամուսինը չէ:

Թե ինչ է ցանկանում այսպիսով ասել ու անել դերասանուհին`դժվար է ասել, փաստը մնում է փաստ`անձնականի շնորհիվ PR-ն աշխատում է:

Հիշեցնենք, որ StarNews-ը մշտապես պահում է իր ուշադրությունն ու գտնում հետաքրքիր կադրեր, նորություններ իր ընթերցողների համար:

Այս պահին դերասանուհի Ռոմելա Սարգսյանը նկարահանվում է «Լեռները կհիշեն» սերիալում: Նա իր ինստագրամյան հարթակում ներկայացնում է կադրեր`նկարահանման հրապարակից: Այս անգամ մեր աչքից չի վրիպել Ռոմելայի հրապարակած տեսանյութից հատված, որում դերասանուհու ձեռքին իր հեռախոսն է:

Դե ինչ`այստեղ երևում է, որ Ռոմել Սարգսյանի հեռախոսի էկրանին իր և Գևորգի ջերմ և սիրված լուսանկարն է,ինչը`իհարկե, կարող է ևս հանուն նկարահանման լինել,չէ՞որ արդեն մի քանի նախագիծ է, ինչ Ռոմելան և Գևորգը որպես սիրահար զույգ են ներկայանում:

Մեկնաբանություն

Որոնում