Երաժիշտ, հումորիստ Գարիկ Պապոյանն ու բլոգեր Մարիաննա Վարդանյանը բավականին ակտիվ են ինստագրամյան հարթակում:
Հայտնի զույգը պարբերաբար հրապարակումներ է անում, որոնք սպասված են հանրության կողմից:
Այս անգամ Մարիաննան հրապարակում է արել, որտեղ ինքը ցանկանում է սթորի անել, սակայն դուստրը խանգարում է: Առաջարկում ենք դիտել զվարճալի տեսանյութը:
Նշենք, որ Գարիկը և Մարիաննան երեք դուստր ունեն՝ Ամելին, Ադանեն և Ագաթան։
Բոլորովին վերջերս Ադանեն ավարտել է մանկապարտեզը։ Մարիաննան ինստագրամյան իր էջի story բաժնում տեսանյութեր էր հրապարակել ավարտական հանդեսից, ապա հավելել, որ հոնգուր-հոնգուր լաց է եղել, քանի որ ծնողի համար այլ զգացողություն է, երբ երեխան կյանքի ինչ-որ փուլ է ավարտում։
Մարիաննան նաև ջերմ և շնորհակալական խոսքեր էր հղել մանկապարտեզին և աշխատակազմին։