Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել պարուհի Վիկա Մարտիրոսյանը, ով զրույցի ընթացքում բավականին սկանդալային բացահայտումներ էր արել իր և Անահիտ Սիմոնյանի հարաբերությունների, Լիլիթ Հովհաննիսյանի հետ համագործակցության հետ կապված:
StarNews-ը ներկայացնում է ուշագրավ մանրամասները։
Անահիտ Սիմոնյանի հետ կապված թեման բարձրաձայնեց Մհեր Բաղդասարյանը՝ իր խոսքում ասելով, որ ժամանակին Վիկան և Անահիտը մտերիմ ընկերուհիներ էին, սակայն արդեն տարիներ շարունակ է, ինչ շփում չեն պահպանում։ Իսկ պատճառը հետևյալն է. Տարիներ առաջ Լիլիթ Հովհաննիսյանը համագործակցության նպատակով դիմել է Վիկա Մարտիրոսյանին՝ իր տեսահոլովակների պարերը բեմադրելու համար։ Անահիտ Սիմոնյանն էլ, ով եղել է Վիկայի մտերիմ ընկերուհին, պարուհու առաջ դրել է պայման՝ կա՛մ իրենց ընկերությունը, կա՛մ Լիլիթ Հովհաննիսյանի հետ համագործակցությունը։
Պետք է նշել, որ Վիկան սկզբում խուսափում էր պատասխանից՝ նշելով.
«Սովոր էի, որ պարողների մեջ դա պետք է լիներ, որովհետև ես ավելի պարարվեստի հետ եմ առնչվում, բայց երբ երգիչների մեջ սկսվեց դա լինել ու շարունակական բնույթ սկսեց կրել, շատ ցավալի է։ Ես, բնականաբար հիմա չեմ ուզում հատուկ անուններ տալ, հիշել, բայց իհարկե եղել է, երբ ես ընտրության դիմաց կանգնել եմ»։
Միայն Մհերի կոնկրետացնող հարցից հետո Վիկան խոստովանեց, որ հանուն պատվերի վիճել է Անահիտ Սիմոնյանի հետ և ընկերության ու պատվերի մեջ, ընտրել է պատվերը.
«Դե, կարծում եմ այս պահին պարզ է, թե ես ինչ ընտրություն եմ արել, որովհետև 10-15 տարուց ավել է՝ Անահիտի հետ չեմ շփվում»։