«Երկու աննորմալ». բարձր կծիծաղեք, երբ տեսնեք Լիլուի և Արմուշի հումորային տեսանյութը

  • Jan 24, 2024

Ամերիկաբնակ երգչուհի Լիլուի ինստագրամյան ակտիվության մասին գիտեն բոլորը: Ինչ խոսք`նրա մոտ հաջողվել է շատ անգամ ծիծաղեցնել, հումորային հրապարակումներ անել, ինչպես նաև անկեղծանալ, ինչի արդյունքում էլ մշտապես սպասված է իր հետևորդների կողմից:

Այս անգամ Լիլուն հանդիպել է հումորիստ, դերասան Արմուշին, ում հետ ևս հումորային տեսանյութ են տարածել: Տեսանյութում երկուսն էլ ծիծաղում են և ծիծաղեցնում հետևորդներին:

«Երբ հանդիպում են երկու աննորմալ»,- տեսանյութին կից գրել է Լիլուն:

Հավելենք, որ երգչուհի Լիլուն, ով պատրաստվում է 3-րդ անգամ մայրանալ, վերջերս իր ընտանիքի հետ պարզել է երեխայի սեռը: Լիլուն սկզբում հրապարակել էր արարողության կադրերը և հարցրել իր հետևորդների կանխատեսումները:

Ավելի ուշ`երգչուհին ներկայացրեց ամբողջական տեսանյութը: Դե իսկ երգչուհու 3-րդ երեխան աղջիկ  է:

Նշենք, որ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն սոցիալական իր էջերում բավականին ակտիվ է: Նա հաճախ է այստեղ ներկայացնում իրենց առօրյան, էջերի միջոցով հաճախ է բարձրաձայում ամենատադբեր խնդիրների մասին՝ արտահայտելով իր վրդովմունքն ու անհամաձայնությունը։

Լիլուն շատ հաճախ նաև իր երեխաների մասնակցությամբ է հրապարակումներ անում:

Մեկնաբանություն

Որոնում