Մխիթարանքս այն է, որ 5 օր առաջ հանդիպել էինք. Շարմազանովը՝ Գագիկ Գինոսյանի մաhվան մասին

  • Feb 08, 2024

«Մեծ ցավ է, մեծ ափսոսանք է, որ այսօր եկել ենք հրաժեշտ տալու Գագիկ Գինոսյանին։ Գագիկի հետ ծանոթացել ենք 2001 թվականի ապրիլի 27-ին հենց Լեռնահայաստանի հետ կապված։ Այնուհետև մեր մտերմությունը ամբողջովին ցեղակրոն ուսմունքի հետ էր կապված։ Վերջին անգամ հանդիպեցինք հինգշաբթի օրը, պատահական, ինքը եկել էր Հանրապետական կուսակցություն։ Ինքը իր ամեն ինչով ազգային էր, ինքը կռիվ է տվել, պատերազմել է, արարել է։ Ինքը ինձ համար իսկական մարտիկ էր։ Մխիթարանքս այն է, որ 5 օր առաջ հանդիպել էինք, զրուցել էինք։ Գագիկ Գինոսյանը ինքը իրենով առանձին երևույթ էր։ Ես կարծում եմ իր ավելի մեծ վաստակը ոչ թե պարարվեստն էր, ինքը իմ համար ազգային գործիչ էր, մարդ, որը ռազմի դաշտում Արցախի հերոսամարտի մարտիկ էր, փոքրից մինչև մեծ զրույցներում նժդեհյան Հայաստանի, ցեղակրոն Հայաստանի ջատագով էր, և այդ իմաստով՝ իր մշակութային-պարային գործունեությունը հետևանք էրիր նժդեհյան գաղափարախոսության։ Ժողովրդի հոսքը խոսում է, որ հույս կա, որ Հայկը չի պարտվի Բելին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։

 

Մեկնաբանություն

Որոնում