Երեկ երեկոյան Հայաստանի թանկարժեք ռեստորաններից մեկում նշել են Արտաշ Ասատրյանի դստեր և ամուսնու «Տրնդեզը»: Ոչ շատ մեծ, բայց այնուամենայնիվ`հարազատներով և ընկերներով նշել են այս տոնակատարությունը: Ինչպես լուսանկարներն են փաստում`ընտանիքն իր ոճին համապատասխան, այսինքն բավականին շքեղ է նշել օրը:
Նշենք, որ StarNews-ը բազմիցս հրապարակումներ է արել սիրված երգիչ Արտաշ Ասատրյանի ընտանիքի վերաբերյալ:
Մենք ներկայացրել ենք այս ընտանիքի ուրախ իրադարձությունները, հանգստի կադրերը և ոչ միայն:
Այս ամռան համացանցի քննարկման թիվ մեկ թեման Արտաշի դստեր`Սյուզիի հարսանյաց կադրերն էին:
Գեղեցկուհին հասցրեց սիրվել կարճ ժամանակում, իսկ հարսանյաց կադրերը մինչ օրս ամենադիտվողն են համացանցում:
Վերջերս էլ ներկայացրել էինք գեղեցկուհի Սյուզիի հարցուպատասխանը ինստագրամյան հարթակում, որի ընթացքում նա անկեղծ պատասխանել էր մի շարք հարցերի: Այդ թվում`Սյուզիին հարցրել էին, թե ինչպես է ծանոթացել ամուսնու`Մարտունի հետ:
Սյուզին պատմել էր, որ ի սկզբանե նա մտերիմ է եղել Մարտունի քրոջ`Լառայի հետ, և հետ այդպես էլ եղել է ծանոթությունը: