Հայկական շոու բիզնեսի ամենսսիրված երգիչներից Սևակ Ամրոյանի մայրիկի ծննդյան օրն է այսօր: Անձնական հրապարակումներին ոչ այնքան կողմ երգիչը, սակայն, այսօր հրապարակել է իր և մայրիկի լուսանկարն ու ջերմորեն շնորհավորել.
«Ծնունդդ շնորհավոր, մամ»,-գրել է Սևակը:
Երգիչն իսկապես շատ նման է իր մայրիկին:
Նշենք, որ Սևակ Ամրոյանն ու իր կինը մշտապես գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում:
Սևակի կինը`Քրիստինան ևս ունի հետևորդների մեծ բանակ, նա հաճախ է սթորիներ անում ու ներկայացնում իր առօրյան, ինչպես նաև հրապարակումների միջոցով նշում է, իր հանգստի մեկնելու մասին:
Սևակ Ամրոյանը իր սոցիալական էջերում հետևորդների հետ հիմնականում կիսվում է մասնագիտական գործունեությամբ՝ ներկայացնելով երաժշտական նորություններ։
Այդպիսով քչերը գիտեն Սևակի ընտանիքի մասին, որոնց մասնակցությամբ հրապարակումներ երգիչն ասես չի անում: