Գևորգ ջան, բա ու՞ր ես, թե՞ մենակ նշանդրեքիցդ ու տեսահոլովակիցդ ես 500 սթորի անում, ամոթ քեզ

  • Sep 21, 2023

Սեպտեմբերի 19-ին կեսօրից Ադրբեջանի ԶՈւ-ն ռազմական գործողություններ էր սկսել Արցախի նկատմամբ՝ կիրառելով ԱԹՍ-ներ ու ծանր հրետանի։ Ադրբեջանը այս պահին էլ շարունակում է իր ոտնձգությունները Արցախի նկատմամբ։
Սա ողբերգություն է ողջ հայերի համար, սա նոր ցեղասպանություն է։

Հայ հայտնիներից շատերը ողջ ընթացքում փորձում են իրենց օտարերկրյա հետևորդներին ցույց տալ՝ ինչ է կատարվում մեր երկրում:

Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանը այն հայտնիներից է, ով մշտապես ակտիվություն է ցուցաբերում իր էջում:

Սակայն սա այն դեպքն է, որ Գևորգը լուռ է և որևէ սթորի չի անում իր էջում: Դժվար է ասել, էե ինչն է պատճառը: Տղան հանգստանու՞մ է, ալարու՞մ է, թե՞ անտարբեր է:

Մի բան հաստատ է, եթե հիմա Գևորգի հարսանիքը լիներ, ապա մենք սթորիախեղդ կլինեինք, քանի որ տարոսիկից, հրավառությունից ու նվերներից սկսած ամոն ինչ կցուցադրվեր:

Ինչ խոսք`լավ չէ, որ այսպես է, բայց… Ամոթ է…

Մեկնաբանություն

Որոնում