Իմ առաջին սերն է, չէր ընդունում դերասանուհի լինելու մեծ ձգտումներս,զոհաբերեցի ինձ… Քրիստինա Եղոյանը`ամուսնու մասին

  • Dec 17, 2023

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հյուրն էր դարձել ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Քրիստինա Եղոյանը։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

Այս շրջանում դերասանուհին ստեղծագործական դադարի մեջ է և ինչպես ինքն էր նշել՝ դա պայմանավորված է երեխաների հանգամանքով.

«Ես իմ կյանքքւմ ամենագեղեցիկ դադարն ունեմ, որովհետև մայրացել եմ և պետք է իմ երեխաներին ամենաշատը այդ ժամանակը, սերը և քնքշությունը նվիրեմ։ Ես այստհղ մշտական չեմ, կարծում եմ, որ մի քանի տարի հետո կվերադառնամ։ Երբ ամուսնացա, տեղափոխվեցի Մոսկվա, որովհետև ամուսինս այնտեղ էր ապրում։ Այնպես ստացվեց, որ չկարողացա այդ երկրում ապրել ընդհանրապես՝ կապված կլիմայի հետ, առողջության տեսակետից էլ ինձ համար գերադասելի չէր այդ երկրում ապրել»։

Քրիստինայի ընտանիքը առավել վաղ է տեղափոխվել ԱՄՆ ու դերասանուհու խոսքով՝ իր համար այդ փուլը բավականին դժվար է եղել.

«Իմ կապվածությունը շատ մեծ է մայրիկիս, քույրիկիս, հայրիկիս հետ, ինձ համար շատ սթրեսային էր այդ ժամանակահտավածը, բայց գիտեի, որ ես էլ այստեղ կհայտնվեմ»։

Քրիստինան խոսել էր նաև ամուսնու մասին ու ընդգծել.

«Մենք 18 տարեկանից ճանաչում ենք իրար, բայց 27-ում ենք ամուսնացել։ Տարիներ անցան ու ճակատագիրը բերեց այն կետին, որից էլ չպիտի բաժանվեր։ Յուրաքանչյուրի կյանքում սիրելիի ներկայությունը, կարծում եմ, շատ բան է փոխում, բայց այդ հարաբերությունների մասին խոսելիս ես մի քիչ լարվում եմ։ Բաժանվեցինք, որովհետև ես կենտրոնացած էի մասնագիտական կյանքի վրա, իսկ ինքի տեսակով շատ ուրիշ է քան ես, իսկ գտանք, որովհետև ճակատագիրն իրենը արեց, Աստծո գործն էր։ Դա կազմակերպված հանդիպում էր իր կողմից։ Փակել էի ու անցել էի իմ այն կյանքին, որտեղ ինքը չկար ու չէր էլ կարող լինել, աշխատում էի, մտածում էի միայն իմ գործի, կարիերայի մասին, հիշում էի, իհա՛րկե։ Երբ այնպես ստացվեց, որ մեր ճանապարհները բաժանվեցին կարիերայի հետ կապված, որովհետև ինքը չէր ընդունում իմ՝ դերասանուհի լինելու մեծ ձգտումները, ես էլ չէի ընդունում այն, որ առանց այդ ձգտումների կարող եմ ապրել։ Բայց խնդիրը այն չէր, որ ես ուզում էի պարտադիր հայտնի դառնալ, պարզապես իմ ընտանիքը շատ դժվարությամբ էր ինձ ուսման տվել ու կար այդ պատասխանատվությունը իմ ընտանիքի, ծնողների հանդեպ, որ սովորեմ։ Կարելի է ասել՝ ես սիրո մեջ զոհաբերեցի ինձ, որ իմ ծնողների երջանկությունը տեսնեմ ու երբ որ ես դա տեսա հասկացա, որ կարող եմ արդեն իմ կյանքով զբաղվել։ Ես իրեն շատ էի սիրում, ինքը իմ միակ ու առաջին սերն է, ես իրոք ինձ զոհեցի։ Ես ամբողջ կյանքում միայն իրեն եմ որպես իմ կողքի տղամարդ պատկերացնել, ինչը ինձ խանգարել է տեսնել ու պատկերացնել այլ հարաբերություն, որովհետև յուրաքանչյուր բան։ Ինձ համար ցավալի էր այն, որ երևի թե երկու ամիս էլ չէր անցել իմ ամուսնությունից՝ խոսում էին մեր բաժանման մասին։ Ու ես այդ մտածելակերպը չէի հասկանում։ Երկու ամսում ի՞նչ բաժանման մասին է խոսքը։ Շատ դժվար փուլեր անցա և շարունակում եմ անցնել, բայց հասկանում եմ, որ նորմալ է այդ ամենը»։

Մեկնաբանություն

Որոնում