Դերասանուհի Լիանա Վանոյանը ինստագրամյան իր էջում ներկայացնում է հումորային կոնտենտ՝ տեղադրելով զվարճալի հոլովակներ, որոնք միանգամից սիրվում և լայն տարածում են ստանում հանրության կողմից։ Այնուամենայնիվ, դերասանուհին պարբերաբար սոցիալական իր էջերում խոսում է նաև բավականին լուրջ խնդիրների մասին՝ բարձրաձայնելով կարևոր հարցեր։
Լիանան իր ինստագրամյան էջում մշտապես խոսում է և արտահայտում իր կարծիքը նաև մեր երկրում առկա խնդիրների մասին:
Այս անգամ դերասանուհին զայրացած է: Նա ինստագրամյան օգտատերի լուսանկարն է տարածել`կից գրելով.
«Ճանաչենք մեր գոմի ք*քի դեմքով ճիվաղին»:
«Գող է, մտածում է դիմացինն էլ է գող»,- հավելել է Լիանան:
Ըստ երևույթի`տվյալ անձը Լիանային մեղադրում է Արցախի հարցով գումար հավաքելու և յուրացնելու մեջ: Ինչն էլ զայրացրել է դերասանուհուն: