Ամալյա Հովհաննիսյանի Look and Face հաղորդման հյուրը երգչուհի Լիլուն է: StarNews-ը հետևել և ներկայացրել է զրույցից մի քանի հատվածներ, որում երգչուհին անկեղծ էր:
Մասնավորապես նա խոսել էր ծնողների բաժանման, 19 տարեկանից միայնակ մնալու, կարիերայի, իր որդու ծննդից հետո երեխայի կենսաբանական հոր կողմից լքվելու, միայնակ մեծացնելու, այնուհետև իր երազանքների ընտանիքն ունենալու մասին:
Դրական և էմոցիոնալ զրույցի վերջում, երբ արդեն գնահատվում էր երգչուհու լուքը,Լիլուն խոստովանեց, որ հաղորդման ներկայացել է իր սկեսուրի զգեստով:
Ինչպես ինքն է նշել`իր ամուսնու մայրիկի նոր զգեստն է հագել, որը նվիրել է ամուսնու քույրը: Լիլուի խոսքով իրենց տանը «իմ և քո» չկա: