Ընկա գլուխս կոտրեցի, ուղեղի ցնցում ստացա. Կարեն Հովհաննիսյանը՝ ընտանիքի և դժվար կյանքի մասին

  • Mar 11, 2024

Կյանքի ուղիներով հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել դերասան Կարեն Հովհաննիսյանը, ով խոսել էր մի շարք թեմաների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր հատվածները։

Կարենը պատմել էր, որ վաղ տարիքից տարբեր աշխատանքներ է կատարել՝ աշխատելով նաև հացի փռում․

«Ես չէի նեղվում դրանից։ Իմ մեջ ձևավորվել է այս մոտեցումը․ աշխատել և ստեղծել, կապ չունի՝ ինչով ես զբաղվում։ Տղամարդը յուրաքանչյուր օր պիտի վաստակ ունենա։ Երբեք չեմ ապրել այսօրվա օրով, իմ համար միշտ կարևոր է եղել վաղվա օրը։ Ես ամեն առավոտ գնում և մարզվում էի զորամասում, որովհետ ամենամոտ տեղը դա էր, որ կային համապատասխան գործիքներ։ Ինչ-որ մի օր փորձեցի ավելի մեծ բանի գնալ, որին դեռ պատրաստ չէի։ Ընկա, գլուխս կոտրեցի ու հայտնվեցի զինվորական բուժկետում։ Բավականին ծանր հետևանքներ ունեցավ՝ ուղեղի ցնցում, մինչ օրս վերքի հետքը կա, բայց էլի գոհ եմ, որովհետև այդ ժամանակ կամքի դրսևորում կար։ Իմ ուսուցչուհին ասաց՝ կամ դու պիտի գնաս այս դպրոցից 8-ը ավարտելուց հետո, կամ՝ ես։ Ես ինքնակամ տեղափոխվեցի ուրիշ դպրոց։ Այնտեղ ավելի առաջադեմ էի։ Հասկացա, որ բեմում ինձ լավ եմ զգում։ Կարծում եմ՝ գրականությունը ինձ մղեց դեպի թատերական ինստիտուտ և դերասանական արվեստ։ Ինձ համար հետաքրքիր էր՝ ինչպես մարդը կարող է մի քանի տարբեր մարդկանց մարմնավորել։ Սա է ամենահետաքրքիրը այս մասնագիտության»։

Ուսանողական տարիներին Կարենը ընկերոջ հետ աշխատել է որպես դաստիարակ՝ դժվար դաստիրակվող և վարքային շեղումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցում․

«Այդ երեխաները ոչ թե դժվար դաստիրակվող էին, այլ՝ ծնողական ջերմության և վերաբերմունքի պակաս ունեին։ Ոչ մի երեխա չի ծնվում դժվար դաստիարակվող, դառնում է այդպիսին։ Մենք աշխատում էինք այս որակի երեխաների հետ։ Շատ հաճելի էին այդ տարիները։ Երեխաների վերաբերմունքը այնպիսին էր դարձել ժամանակի ընթացքում, որ ծնողական ջերմության պակասը հանում էին մեզնից։ Հետո այնտեղ թատերական ու սպորտի խմբակներ ձևավորեցինք։ Մեծացան, մի մասը ընդունվեցին տարբեր ԲՈՒՀ-եր»։

Կարենը խոսել էր նաև ընտանիքի, կնոջ ու երեխայի մասին․

«Ես պաշտում եմ իմ երեխային, ինքը կյանքում պիտի իմ ներսում եղած ամենաառողջը և գեղեցիկը կրի իր ներսում, որովհետև ես այնքան հասուն եմ, որ հասկանում եմ, թե ինչն եմ լավ անում և ինչն եմ վատ անում, գոնե ինքս ինձ խոստովանում եմ։ Իրեն միշտ տալիս եմ ամենասիրունը։ Պիտի սերմանեմ հայրենասիրություն, կրթության հանդեպ ամենամեծ վերաբերմունքը, լավ երաժշտություն, հարգանք մեծերի, ծնողների, բարեկամների նկատմամբ, ընկերական հարաբերություններում և առհասարակ՝ ազնվություն»։

Մեկնաբանություն

Որոնում