«Նոր ալիք» մրցույթում հաղթած արցախցի Էռնան շուտով կմայրանա. ԲԱՑԱՌԻԿ

  • Dec 13, 2023

2017 թվականին «Նոր ալիք» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող և հաղթող երգչուհի Էռնա Միրը, բավականին սիրվել էր հանրության կողմից: «Նոր ալիք» մրցույթում հաղթելն էլ ավելի սեր ու ճանաչում տվեց Էռնային:

Նախքան այդ հայկական երաժշտական մրցութային ծրագրում ներկայանալով`երգչուհին ցույց էր տվել իր ձայնային տվյալները:

Սակայն կարելի է ասել սա այն կետն էր, որ այլևս երգչուհին չշարունակեց: Մամուլում դժվար է գտնել որևէ հրապարակում`«Նոր ալիք» մրցույթում գրանցած հաջողությունից հետո:

Պատճառը, պարզվում է, անձնական կյանք է: Երգչուհի Էռնա Միրզոյանն, ով չի խոսում և հրաապարակում անձնականի մասին որևէ տվյալներ, կարճ ժամանակ անց կմայրանա:

Հետևելով Էռնայի էջին`երևում է, որ նա չի նախընտրում անձնական հրապարակումներ անել, չի խոսում իր ամուսնության, մայրանալուու մասին և ժամանակ առ ժամանակ միայն ներկայացնում է իր երաժշտական կատարումները:

Մեկնաբանություն

Որոնում