270.000 դոլա՞ր… Իրականում որքան էր վճարել Արտաշ Ասատրյանը գովազդի համար, և ինչու՞ էր ծաղրում համացանցը

  • Mar 01, 2024

Արդեն հայտնել ենք, որ երգիչ Արտաշ Ասատրյանը Դուբայում անշարժ գույքի գործակալություն է հիմնել:

Երգիչն իր էջում խոսել էր դրա բացման մասին: Սակայն այս ամենով Արտաշը չէր սահմանափակվել, նրա անշարժ գույքի գովազդային հոլովակը հայտնվել էր աշխարհի ամենաբարձր աշտարակի՝ Բուրջ Խալիֆայի վրա: Համացանցում քննարկում էին այս թեման`նշելով, որ աշտարակի վրա 3 րոպեանոց գովազդային հոլովակը մեկ անգամ ցուցադրելն արժե 68.000$, 15 րոպեի համար պետք է վճարել 270.000$:

Համացանցում այս առիթով արձագանքները տարբեր են։ Ոմանք քննադատում էին երգչին`գումարը նման գովազդի վրա ծախսելու, հայրենիքին չուղղելու համար: Կային մարդիկ, ովքեր նաև ծաղրում էին:

Թեմայի շուրջ StarNews-ը փորձեց խոսել Արտաշ Ասատրյանի հետ, սակայն վերջինս չցանկացավ մեկնաբանություն տալ ո´չ ծախսված գումարների, ո´չ այս առիթով համացանցում առաջացած քննարկումների մասին:

Մեկնաբանություն

Որոնում