Հուզիչ տեսանյութ. Ինչպես է Էվելինա Շահիրյանի հայրը դստեր ձեռքը հանձնում փեսային

  • Oct 30, 2023

StarNews-ը առաջինն էր հանդես եկել բացառիկ նորությամբ և հայտնել, որ այսօր տեղի է ունենում ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի և երիտասարդ դերասանուհի Էվելինա Շահիրյանի հարսանեկան արարողությունը, ինչպես նաև ներկայացրել էինք առաջին կադրերը։

Հարսանիքի մասնակիցները արդեն հասցրել են մի շարք հրապարակումներ անել իւ ցույց տալ, թե ինչպես է ընթանում զույգի համար կարևոր այս օրը։

Նշենք, որ Հովհաննեսը և Էվելինան չեն պահպանել հայկական ավանդական հարսանիքի սկզբունքները՝ որպես հանդիպման վայր ընտրելով եկեղեցին։

Հենց այստեղ էլ դերասանուհու հայրը դստեր ձեռքը հանձնել է փեսային, որից հետո էլ կայացել է զույգի պսակադրությունը։

Մեկնաբանություն

Որոնում