Ու՞ր էիք թաքնվել «շոուբիզնեսի աստղեր», երբ մեծանուն հայի, պատերազմի մասնակցի էինք ճանապարհում…

  • Feb 09, 2024

2 օր առաջ սրտի կաթվածի հետևանքով մահացավ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը:

Արդեն այսօր`սիրված արվեստագետին ճանապարհեցին դեպի անմահության ուղղի:

«Գագիկ Գինոսյանը մեկ այլ գույն էր, պատերազմի մասնակից, մեծանուն հայ, Գարեգին Նժդեհի ջատագովը, ով դեռ հայրենիքի  համար շատ ու շատ անելիքներ ուներ…»… Ահա այսպես էին բնութագրում մեծանուն արվեստագետին ներկաներն ու իր ընկերները:

Այն, որ Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունը մերժվեց իրականացնել «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական» շենքում, դա այլ հարց է: Ինչպես մենք և շատերն են փաստում`կարևորը մարդկանց հոծ բազմությունն էր, որն առավել էր փաստում Գագիկ Գինոսյանի հանդեպ եղած սիրո և մեծարման մասին:

Ժամանակն է խոսել «շոուբիզնեսյան աստղիկների» մասին, ովքեր այստեղ չէին`իրենց վերջին հրաժեշտը տալու և խոնարհվելու իրենց հայրենիքի համար մեծ գործեր արած մարդու առջև:

Այստեղ էին մտավորականներ և շատ հայրենասեր մարդիկ, ովքեր առավելապես գիտակցում էին կորստի մեծությունը, մարդիկ, ովքեր խոսում և լաց էին լինում`փաստելով վշտի մեծությունը:

Ու՞ր էիք, դուք, աստղիկներ, բիզնես չկա՞ր, շոու չկա՞ր, թե՞ «փիառվելու» հավես չկար….

Նշենք, որ  Գագիկ Գինոսյանին ճանապարհեցին յարխուշտա պարով. հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել թատրոնի բակում: Տղաները պարում էին ու լաց լինում…

 

Մեկնաբանություն

Որոնում