Անաիս Սարդարյանը լшց լինելով դիմել է Նիկոլ Փաշինյանին

  • Dec 03, 2023

Դեռ օրեր առաջ դերասանուհի Անաիս Սարդարյանը հայտնել էր, որ զոհված հերոսների երեխաների համար ցանկանում է ամանորյա անակնկալ միջոցառում կազմակերպել։ Սկզբում Երևանի քաղաքապետարանը չէր ցանկացել նախաձեռնության համար տարածք տրամադրել, ինչը բավականին աղմկահարույց թեմա էր դարձել։ Ի վերջո, տարածքը տրամադրվեց, սակայն քաղաքապետարանը չէր ապահովել տեղի էլեկտրամատակարարումը։

Արդեն այսօր դերասանուհին նոր տեսանյութեր է հրապարակել՝ հայտնելով, որ կրկին որոշում է կայացրել, իրենց չտրամադրել այդ տարածքը՝ անգամ 2 մլն դրամ գումարի դիմաց։ Ըստ Անաիսի՝ որևէ հիմնավորում իրենց չի ներկայացվել, թե որն է այդ որոշման պատճառը։

Դերասանուհին իր խոսքի ընթացքում անգամ հուզվել էր, գրառումների մեջ նշել էր, «Ամո՛թ ձեզ», «Անթասիբ գյադեք», «Դուք թու՞րք եք», «Էս ի՞նչ եք անում էս երկրի հետ», «Ո՞նց եք նայելու ձեր երեխեքի աչքերին» արտահայտությունները, ինչպես նաև՝ դիմել էր ՀՀ Ներքին գործերի նախարարությանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Մեկնաբանություն

Որոնում