StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Արտաշ Ասատրյանի դուստրը՝ Սյուզին, շարունակում է ամուսնու հետ համատեղ հրապարակումներ անել։ Հերթական ֆոտոշարքը գարնան թեմատիկայով էր։
Լրագրող Արուս Տիգրանյանի դուստրը՝ Արփին, և դերասանուհի Հասմիկ Խոջյանի դուստրը՝ Նարէն, դարձել են մեկ տարեկան։ Օրվա առթիվ նրանք դուստրերի մասնակցությամբ հրապարակումներ էին արել՝ կից ջերմ գրառումներ կատարելով։
Երգիչ Արմենչիկի կինն էլ՝ Լուսինեն, հրապարակումներ էր արել Արամ Ասատրյանի դստեր ընտանիքի հետ՝ ևս մեկ անգամ ընդգծելով իրենց քավոր-սանիկ բարեկամական կապը։
Դերասանուհի Էլեն Ասատրյանն էլ հոլովակ էր հրապարակել՝ հայտնելով, որ սարսափելի վթարի ականատես է եղել։
Համացանցն էլ քննարկում էր Արփի Գաբրիելյանի հղիության մասին լուրը։ Բանն այն է, որ դերասանուհու վերջին հրապարակումներից պարզ չէ՝ վերջինս պարզապես գիրացե՞լ է, թե՞ սպասում է երկրորդ բալիկին։ Արփին դեռևս չի մեկնաբանել տարածվող լուրերը։
Բրիտանացի երգչուհի Էլլի Գուլդինգը չորս տարվա ամուսնությունից հետո բաժանվում է ամուսնուց՝ արվեստի դիլեր Կասպար Ջոփլինգից։ Նա նշել է, որ նախկին ամուսնու հետ հարաբերություններն ավարտվել են ընկերական նոտայով։