Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Արամ Ասատրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված համերգային երեկոն: Ասատրյանները կազմակերպել էին գուսանին նվիրված մեծ համերգային երեկո, որին մասնակցելու համար հրավիրել էին մի շարք երգիչ-երգչուհիների:Բնականաբար այստեղ էր նաև Արտաշ Ասատրյանի ողջ ընտանիքը:
Ներկայացնում ենք ընտանիքի դեռևս համացանցում չտարածված լուսանկարները, որոնք արվել էին երեկոյի ընթացքում:
Ավելի վաղ ներկակացրել էինք տեսանյութ, որտեղ Արտաշ Ասատրյանն ու դուստրը պարում են, երբ երգում է Ռազմիկ Ամյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամի որդիներից Տիգրանը չէր եկել մասնակցելու համերգային երեկոյին: Նրա ընտանիքից կրտսեր որդին`Արմանն էր եկել: Դե իսկ արդեն երեկ հայտնի դարձավ, որ անգամ հյուրի կարգավիճակում ներկա չէր Արամի դուստրը`Զվարթ Ասատրյանը:
Ավելին`Ասատրյանի դուստրը հայրիկի գերեզմանին գերադասել էր այցելել երեկոյան այն ժամին, երբ նույն պահին Մարզահամերգային համալիրում տեղի էր ունենում հայրիկին նվիրված համերգը: