Մարիի ընկերուհու ծնունդն ա. Սոնա Ռուբենյանը դստեր հետ ուրախանում է` ծննդյան խնջույքին

  • Mar 11, 2024

Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը հերթական անգամ դստեր մասնակցությամբ տեսանյութ է տարածել, որտեղ երգչուհին Մարիի հետ գնացել է ծննդյան տարեդարձի: Սոնան ցույց է տվել`ինչպես է ուրախանում իր փոքրիկի հետ:

Երգչուհու և դստեր հետ է նաև Մարիի մորաքույրն իր որդիների հետ:

Նշենք, որ Սոնայի նկատմամբ հանրային լայն հետաքրքրությունն առավել մեծացավ ամուսնությունից հետո, չնայած, ինչպես երգչուհին էր նշել հարցազրույցներից մեկում, ինքը միշտ էլ ակտիվ է եղել սոցցացանցերում, միաժամանակ նշելով, որ մարդկանց իսկապես հետաքրքրում են անձնական կյանքի մանրամասներ, այդ իսկ պատճառով էլ երբեմն նման հրապարակումներ է անում։

Օրեր առաջ էլ Սոնան դստեր մասնակցությամբ տեսանյութ էր տարածել, որտեղ փոքրիկ Մարիին երգել էր սովորեցնում:

Նշենք, որ ավելի վաղ Սոնան դստեր մասնակցությամբ տեսանյութ էր տարածել, որտեղ դուստրը քնացնում էր իր տիկնիկին`լսելով իր մայրիկին:

Նշենք, որ StarNews-ը նախորդ տսրեվերջին հայտնել էր, երգչուհի Սոնա Ռուբենյանի դստեր ծննդյան տարեդարձն էր: Փոքրիկ Մարին դարձավ 1 տարեկան:

 

«Գտնված երազ» թեմայով արված արարողության ժամանակ Սոնայի մայրիկն ու սկեսուրը փոքրիկ Մարիի գլխին լցրել են ատամհատիկի քաղցրեղենը, իսկ փոքրիկ Մարին նախընտրել է «դառնալ» իրավաբան, երգչուհի:

Մեկնաբանություն

Որոնում