Վերջին շրջանում շատ էր փոխվել, խնդիրներ ուներ. Սարոն`Արա Մարտիրոսյանի մասին

  • Dec 20, 2023

StarNews-ը ուղիղ միացմամբ ներկայացել է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտից:

StarNews-ը խոսեց երգիչ Սարոյի հետ, ով Արայի հետ շատ մտերիմ է եղել:

Դուք Արայի հետ մտերիմ ընկերներ էիք: Ի՞նչ հիշողություններ ունեք նրա հետ կապված: Ձեր ընկերության մասին… 

Ընկերության մասին ինչ կարող եմ ասել, 25 տարի ընկերություն ենք անում ես ու Արան, մեծ ցավ է իմ համար ախպորս կորուստը, որպես մարդ` ամենաբարի ու ամենամեծ սրտի տեր մեր եղբորն ենք կորցրել, ով ամեն ինչ կտար ու ամեն ինչ կաներ:

Ե՞րբ եք վերջին անգամ Արային տեսել:

Միասին մեկնել էինք Ուզբեկստան, տրամադրությունը դուրս չէր գալիս, վերջին շրջանում շատ փոխվել էր, ցավոք, արդեն մեր հետ չի, ինչ ասենք, կամ չասենք` ուշ է արդեն:
Առողջական ու սրտի խնդիր ուներ, բոլորի հետ կարող էր լիներ:

Վերջին շրջանի խնդիրները մայրիկի մահվան հե՞տ էին կապված: 

Վերջին շրջանում մոր կորուտը իր համար շատ մեծ էր, ով ճանաչում էր Արային, գիտեր, թե ինչքան կապված էր իր մայրիկի հետ, ինչ խնդիր ուներ, շատ ավելի սրացավ մայրիկի կորցնելուց հետո:

Մեկնաբանություն

Որոնում