Մաhացել է հայտնի բլոգերը. Աստղային օրվա ամփոփում

  • Apr 27, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Արդեն հայտնել էինք, որ դերասանուհի Տոմա Պետրոսյանը ընկերների հետ միասին մեկնել է Բեյրութ։ Հերթական անգամ դերասանուհին նոր տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով ճամփորդության ընթացքը։

Երգչուհի Սոնա Ռուբենյանն էլ զվարճալի հոլովակ էր հրապարակել դիմահարդարի հետ համատեղ։

Ռաֆայել Երանոսյանն էլ տեսանյութի միջոցով հետևորդներին էր ներկայացրել օրվա իր պլանները։

Դերասանուհի Լիա Զախարյանն ու Ելենա Բորիսենկոն էլ համատեղ ջերմ տեսանյութով էին ներկայացել։

Մահացել է բլոգեր Լենա Միրոն ով հայտնի է դարձել աստղերի մասին սկանդալային տեքստերով։ Բլոգերի ընկերներից մեկը ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, որ Լենան մահացել է ԱՄՆ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով։

Մեկնաբանություն

Որոնում