Թուրքիայում բնակվող դերասանուհի Մարիամ Մելիքյանը չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախխ է հրապարակումներ անում`ցույց տալով իր առօրյան, ինչպես նաև ցույց տալիս հաճախ, թե ինչպես է գնումներ կատարում:
StarNews-ի աչքից չի վրիպել, որ դերասանուհին այս տարիների ընթացքում շատ է փոխվել: Դե բնական է`վիրահատություններ, միջամտություններ: Սակայն վերջին շրջանում նրա դիմային փոփոխությունն առավել նկատելի է:
Մարիամը այնքան է դիմել միջամտությունների, որ կորցրել է իր դեմքի ձևն ու անճանաչելի դարձել: Ներկայացնմ ենք դերասանուհու առաջ և հետո լուսանկարներն ու մեկնաբանությունները թողնում Ձեզ:
Նշենք, որ դերասանուհին հաճախ է հարցուպատասխաններ կազմակերպում իր ինստագրամյան էջում, որտեղ էլ անկեղծանում շատ հարցերի վերաբերյալ:
Վերջերս նրան հարց էին ուղղել`արդյո՞ք իրեն լավ են վերաբերվում Թուրքիայում, ինչին ի պատասխան դերասանուհին նշել էր, որ Թուրքիայում հայերին շատ լավ են վերաբերվում, անգամ թուրք ոստիկանները չեն կանգնացնում իր`հայկական պետհամարանիշներով ավտոմեքենան: