Օրերս դերասան Կարեն Ասլանյանի ծննդյան տարեդարձն էր`30- ամյակը: Սակայն երկրում ստեղծված իրավիճակից ելնելով`Կարենը նշել էր, որ սիրտ ու հավես չունի և չի նշում ծնունդը:
Նրան հարյուրավոր մարդիկ էին շնորհավորանքներ հղել: Մեր աչքիգ չէր վրիպել Դիանա Գրիգորյանի մայրիկի շնորհավորանքը,ում հետ Կարենը չափազանց մտերիմ է:
«Շնորհավոր բալես: Առողջ և երջանիկ լինես տղես»,- գրել էր Ալլա Գրիգորյանը:
Նշենք, որ տևական ժամանակ առաջ լուրեր էին շրջանառվում, որ նրանց մտերմությունն ունի շահեկան բնույթ:
Կարենը հետևյալն է ասել դրա շուրջ.
«Ժամանակն ամեն ինչ ցույց է տալիս, գուցե, լինեն նման մարդիկ, բայց մենք այդպես չենք մտածում: Դիանայի մայրը՝ իմ շատ սիրելի Ալլա Գրիգորյանը, մեզ համար ծնողի պես է, Դիանան ինձ համար քրոջ պես է: Մենք ընտանիքի անդամների պես ենք»,- ասել է նա: