Առողջական լուրջ խնդիր է հայտնաբերվել սիրված երգչուհու մոտ. Աստղային օրվա ամփոփում

  • Mar 13, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն հերթական անգամ ինստագրամյան իր էջի story բաժնում նոր զվարճալի հոլովակ էր հրապարակել՝ այս անգամ հարևանուհու մասնակցությամբ։

Երգիչ Տիգրան Ասատրյանն էլ հետևորդների հետ կիսվել էր իր կենդանի կատարման հոլովակով։

Երգիչ Գոռ Եփրեմյանն էլ հաղորդավար Արա Ղազարյանի հետ համատեղ էր զվարճալի հոլովակ հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է անցնում աշխատանքային ընթացքը։

Երգչուհի Արփին ու Սևակ Ամրոյանն էլ համատեղ տեսանյութով էին ներկայացել՝ նկարահանման կադրից դուրս։

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը ինստագրամյան իր էջի story բաժնում տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով քույրիկին մատուցած իր անակնկալը։

Երգչուհի Աննա Ասթին հայտնել է, որ ստիպված է նորից դադար վերցնել իր կարիերայում։ Երկու ոտնաթաթերի վիրահատությունից հետո նրա առողջական վիճակը դեռ թույլ չի տալիս դիմանալ երկար համերգների հետ կապված սթրեսին։

Մեկնաբանություն

Որոնում