Լուսինե ջան, գո՞հ ես, առաքելությունդ ավարտեցի՞ր, թե սպասենք պապիկի հետ նորանոր հրապարակումների

  • Feb 21, 2024

StarNews-ը բազմիցս խոսել և ներկայացրել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի ձերբակալումը և տվյալ թեմայով իր հարսի`«Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի հրապարակումները:

Օրեր շարունակ Լուսինեն հրապարակումներ էր անում, որ իր և իր ընտանիքի համար դժվար է, նրանք ծանր շրջան են ապրում:

Այսօր հայտնի դարձավ, որ դատախազը, սեփական նախաձեռնությամբ, փոխել է «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը, նա ազատ է արձակվել: Լուսինեն թարմ լուսանկարներ է հրապարակել ու գրել, որ հրաշալի օր է իր համար:

Լուսինե ջան, այսքանով վե՞րջ, առաքելությունդ ավարտվե՞ց, թե՞ սպասենք նորանոր հուզումնալից հրապարակումների:

Հավելենք, որ համացանցը միանշանակ չէ ընդունում Լուսինեի պահվածքը: Շատերը քննադատում են հաղորդավարուհու`այս թեմային անդադար անդրադարձը, խոսելը, քննադատելը և սկեսրայրի մասնակցությամբ մեկը մյուսին հաջորդող հրապարակումներ անելը:

Նշենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ բավարարեց քննիչների բողոքը եւ 2 ամիս ժամկետով կալանավորեց «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:

«Սիներջիի»  հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաեւ ԱՄՆ քաղաքացիություն ունի։

 

Մեկնաբանություն

Որոնում