Գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքը մշտապես հետաքրքրության կենտրոնում է եղել:
Դեռ ամիսներ առաջ StarNews-ը ներկայացրել էր բացառիկ լուսանկար՝ հայտնելով, որ Սամվել Ալեքսանյանի ավագ դուստրը`Աստղիկը, սպասում է իր 3-րդ երեխային:
Օրեր առաջ ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել Աստղիկի երրորդ երեխան։ Նա և ամուսինը՝ Դավիթը, որդի են ունեցել, ում անվանակոչել են ԱԼԵՔՍ: Անվան ընտրությունը պատահական չէ: Աստղիկը իր ղեկավարած ընկերության, այսինքն իր ազգանվան կարճ տարբերակն է ընտրել:
Զույգը նաև մեկ տղա և աղջիկ ունի։
Հավելենք, որ տարիներ առաջ համացանցի թիվ մոկ քննարկման թեման Աստղիկ Ալեքսանյանի հարսանիքն էր: Այն իր շքեղությամբ մինչ օրս շարունակում է հիշվել հանրության կողմից: Հարսանիքին Աստղիկը կրել էր հռչակավոր դիզայներ Zuhair Murad-ի մոդելավորած գեղեցիկ զգեստը։
Սամվել Ալեքսանյանն այս հարսանիքի մասին հետևյալն էր ասել.
«Սովորական, համեստի մեջ հարսանիք ա, սաղ մեր հայ երգիչներն են»:
Նաև դստեր փեսացուի մասին հետևյալն էր հայտնել. «Իրա պապան մեր մոտ մակարոնի մենեջերն էր»: Հարցին՝ փեսացուն ձեր սրտո՞վ է՝ Ալեքսանյանը պատասխանել էր, որ այո, շատ լավ տղա է, արժանի է իր դստերը: