Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդմսն հյուրը հաղորդավար Վարդան Սարգսյանն է:
Հաղորդման ընթացքում վերջինս անկեղծացավ ու նշեց, որ բավականին երկար ու բարդ ճանապարհ է անցել ոլորտում, իր բիզնեսն ամրապնդելու ու մրցակիցներից հետ չմնալու հետ կապված:
StarNews-ը հետևել է զրույցին:
Վարդանը նշեց, որ սկզբնական շրջանում նաև հանդիպում է իր հասցեին հնչող ծաղրանքների, ու շատերն էին անլուրջ նայում նրա գործունեությանը: Վարդսնի խոսքով ինքը չտրվեց այդ բամբասանքներին, հակառակը` ավելի մեծ ուժով առաջ գնաց:
Խոսելով այն մասին, որ վերջինս գրեթե մշտապես աշխատանքի է մեկնում ընտանիքի անդամների հետ միասին, հաղորդավարն ասաց, որ դրա միակ պատճառը կարոտն է, ու հիմա նա պարզապես ցանկանում է շատ ժամանակ անցկացնել մոր ու քրոջ հետ:
Վարդանը հաղորդման ընթացքում անկեղծացավ ու խոսեց նաև հոր մահվան մասին:
«Ընտանիքով ճանապարհորդում էինք, երբ Կուբայում պարզվեց, որ հայրս ունի շատ լուրջ առողջական խնդիրներ: 21 օր շատ դաժան պայմաններում ապրեցինք, սարսափելի էր և հոգեբանական տեսանկյունից և ֆիզիկական: Մենք ամեն բան արեցինք, որ փրկենք հորդ կյանքը, սակայն ցավոք, մեզ դա չհաջողվեց»:
Խոսելով իր անձնականը կառուցելու մասին Վարդանն ասաց, որ այսօր մտածում է իր ընտանիքն ունենալու մասին ու հավատում է, որ շատ շուտով կկիսվի այդ լուրով: