Դերասանուհի Շուշաննա Թովմասյանի ընտանիքում երեկ տոն էր: Դերասանուհու կրտսեր որդի`Ադամը, դարձավ 1 տարեկան:
Այս առիթով Շուշաննան մեծ ու շքեղ խնջույք է պատրաստել, որի ընթացքում նաև եղել է ատամհատիկի արարողությունը: Ջերմություն, ներդաշնակություն և ուրախություն է հորդում Շուշաննայի հրապարակումներից:
Նշենք, որ դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ու նրա ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սայանը, արդեն մի քանի տարի է, ինչ բնակություն են հաստատել ԱՄՆ-ում։
Ու չնայած այն բանին, որ Շուշաննան այստեղ գլխավոր դերերի պակաս չուներ, ընտանիքը իրեն ավելի հարմարավետ է զգում Հայաստանից դուրս։
Ինչպես զույգի ավագ որդին՝ Միկան, այդպես էլ նրանց երկրորդ որդին ծնվեց ԱՄՆ-ում։