«Հենց սերն է իմաստ տալիս մեր ապրած յուրաքանչյուր օրվան»․ Դիանա Մխիթարյանի սիրառատ հրապարակումը նշանածի հետ

Դերասանուհի Դիանա Մխիթարյանը, որը ամիսներ առաջ նշանադրվեց, շարունակում է հետևորդների հետ կիսվել սիրելիի հետ անցկացրած գեղեցիկ ու ջերմ պահերով։

Այս անգամ ևս նա սոցիալական իր էջում հրապարակել է համատեղ լուսանկարներ՝ կից կատարելով սիրառատ գրառում.

«Երջանկությունը այն է, երբ կողքիդ կա մի մարդ, որի հետ կարող ես լռել և հասկանալ միմյանց առանց խոսքերի։

Երբ սերը դառնում է ոչ թե խոստում, այլ ամենօրյա ընտրություն։

Թող մեր կյանքում միշտ տեղ լինի ջերմության, վստահության և անկեղծ զգացմունքների համար։

Ի վերջո, հենց սերն է իմաստ տալիս մեր ապրած յուրաքանչյուր օրվան»։

Հրապարակումը կարճ ժամանակում արժանացել է բազմաթիվ ջերմ արձագանքների։ Հետևորդները մեկնաբանություններում զույգին մաղթել են երկար ու երջանիկ համատեղ կյանք։