Փոքրիկ Աննան մոդելային աշխարհում․ Մաշ Իսրայեյանը դստեր լուսանկարներն է հրապարակել

Երգչուհի Մաշ Իսրայեյանը նոր հրապարակմամբ ներկայացրել է իր դստեր՝ Աննայի գեղեցիկ ֆոտոշարքը՝ կրկին հմայելով հետևորդներին։ Փոքրիկի լուսանկարները սոցիալական հարթակներում ջերմ արձագանքների արժանացան․ շատերը նշում են, որ Աննան արդեն իսկ կարող է հաջողությամբ հանդես գալ մոդելային ոլորտում։

Հրապարակմանը կից երգչուհին նաև հայտնել է, որ դուստրը պատրաստ է փորձել իրեն մոդելային ոլորտում և արդեն բաց է համագործակցությունների համար։

«Շատերը երկար ժամանակ առաջարկում էին, որ Աննան փորձի իրեն մոդելի ոլորտում: Այդ ժամանակ նա դեռ պատրաստ չէր և նախընտրում էր սպասել իր ճիշտ պահին:

Հիմա արդեն կարող եմ ուրախությամբ ասել, որ Աննան պատրաստ է և բաց է նոր հնարավորությունների համար:»