«Խոսքերով չեն դաստիարակում»․ Սարգիս Գրիգորյանի ուղերձը ծնողներին

Դերասան Սարգիս Գրիգորյանը, ով ամիսներ առաջ ընտանիքի հետ վերադարձել էր ԱՄՆ-ից հայրենիք, շարունակում է ակտիվ հրապարակումներ անել՝ արժանանալով հանրության ջերմ արձագանքին։

Վերջերս նա խոսել էր իր նոր նախաձեռնության մասին՝ նշելով, որ ցանկանում է սկսել բացահայտել Հայաստանը և հայկական եկեղեցիները՝ ընդգծելով, որ դա հետաքրքիր ճանապարհ կլինի ոչ միայն իր, այլև շատերի համար։

Այսօր դերասանը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ մարզվում է դստեր հետ։ Հրապարակմանը կից նա գրել է․
«Երեխաներին խոսքերով չեն դաստիարակում, այլ՝ օրինակով։ Նրանք չեն լսում, թե ինչ ես ասում, նրանք տեսնում են՝ ինչ ես անում»։

Սարգիս Գրիգորյանի այս միտքը շատ պարզ, բայց խորքային գաղափար է փոխանցում․ երեխաների դաստիարակությունը չի սահմանափակվում խոսքերով կամ խորհուրդներով։

Նա ընդգծում է, որ երեխաները հիմնականում չեն առաջնորդվում այն ամենով, ինչ մեծերը ասում են, այլ նրանով, ինչ իրականում տեսնում են նրանց վարքագծում։ Եթե ծնողը խոսում է կարգապահությունից, բայց ինքն այդպես չի վարվում, երեխան ավելի շատ կկրկնի նրա վարքը, ոչ թե կհետևի խոսքերին։