Սրտին մոտ պետք է լինեն միայն երեխաները. բաժանման լուրերից հետո Օկսի Ավդալյանը հայտարարություն է տարածել

  • Mar 24, 2024

Երգչուհի Օկսի Ավդալյանին կարելի է համարել այն երգչուհիներից, ովքեր իրենց գործունեության ընթացքում առավել շատ քննադատվում են, քան`գովեստի խոսքերի արժանանում:

Չնայած այդ ամենին` նա այն հայտնիներից է, ով բավականին ակտիվ է և´ իր գործունեության մեջ, և´ իր ինստագրամյան հարթակում:

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում լայնորեն քննարկվում է երգչուհու անձնական կյանքը:

Որոշ ժամանակ առաջ մենք գրեցինք այն մասին,որ Օկսիի ամուսինը նախկին «ՕկսիՎահագ» ինստագրամյան անունը փոխել է`դարձնելով «Վահագն Ավագյան»: Բացի այդ հեռացված էին բոլոր համատեղ հրապարակումները, ինչը խոսում էր բաժանման մասին:

Մշտապես խիզախ հագուկապով աչքի ընկող երգչուհին բաժանման լուրերից հետո շարունակում է սեքսուալ դիրքերով նկարվել և այդ լուսանկարները հրապարակել ինստագրամյան հարթակ:

Դե իսկ երեկ արդեն երգչուհին դստեր հետ հրապարակում է արել`խորհրդավոր խոսքեր գրելով.

«Սրտին մոտ պետք է լինեն միայն երեխաները»:

Նշենք, որ դեռ ամիսներ առաջ մենք ներկայացրել էինք երգչուհու հրապարակումները, որոնք մատնում էին իր անձնական կյանքում տեղի ունեցած ոչ այնքան հաճելի իրավիճակը:

«Պիտի կարենալ լքել սեղանը, որտեղ սեր չեն մատուցում»…

Ահա այսպիսի հրապարակումներ էր կատարում նա:

Մեկնաբանություն

Որոնում