Երեկ երեկոյան Կառավարության շենքի առաջ հավաքվածների մեջ էր նաև ԱԺ նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը:
Վերջինս 24news-ի հետ զրույցում խոսեց հավաքված ոստիկանների մասին.
«Ես պատկերացնում եմ սրանց մեջ քանի հոգի ա ընկեր կորցրել, սրանք ոչ սիրտ ունեն, հոգին ծախել են էս անաստված անհայրենիք դավաճանին:2 կոպեկով հայրենիք են ծախում, ես չեմ հասկանում`սա ի՞նչա: Ինձ համար ամենաամոթալին հայ ոստիկաննա`այստեղ կանգնած: Ես չգիտեմ`էս էքսցենտրիկ, էս անասունից ինչ կարելիա սպասել։ Ես այնքան էմոցիոնալ վիճակում եմ, որովհետև կապի մեջ եմ անընդհատ Մարտակերտի ու Ստեփանակերտի հետ ու․․․ վիճակը լավ չի»,- ասաց Շուշան Պետրոսյանն ու հավելեց.
«Երբ համեմատում եմ սրանց հետ, որ զինվորական կրթություն ունեն ու եկել պաշտպանում են էս չարիքը, դիսոնանս է ուղեղումս։ Չգիտեմ ինչ ասել, ոնց կարելի է սրանց հայ անվանել, նենց էլ խրոխտ են կանգնած, մարդ ուզում է թքել դեմքներին»,- ասաց նա։