Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարի ՍԷՐ շարքում հյուրընկալվել էին Հասմիկ Կարապետյանն ու ամուսինը՝ Շանթ Թրմիզյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
Հասմիկ Կարապետյանը խոսեց ընտրության մասին.
«Ես հասկացա` ինչի հենց Շանթը ու հենց ինչի 37 տարեկանում, որովհետև մինչ այդ չէր ստացվում։ Այստեղ ունեցել եմ տարբերակներ,որ կարող էին գնալ ամուսնության, բայց չէին գնում, որովհետև իմ տեսակը բոլորի համար վառ էր։ Ինքը պիտի լիներ իմ երեխաների հայրը: Եկավ, ծանոթացանք ,երկու շաբաթ շփվեցինք ,երկու ամիս հետո եկավ Հայաստան` վաճառած տունը, մեքենան, թողած շատ լավ մի կազմակերպությունում իր աշխատանքը»։
Շանթն անկեղծացավ.
«Մենք ամուսնացած ենք ու միասին պիտի կռվենք մինչև վերջ։ Ես վստահ եմ, որ շատ մարդիկ կային ու կան՝ուրախ կլինեն, եթե բաժանվենք։ Շատ ուրախ կլինեն և՛ իմ կողմում,և՛ Հասմիկի»։
Երգչուհու խոսքով ինքն իր անձի հանդեպ խղճահարություն ունեցել է, քանի որ խղճահարություն զգացել է հանրության կողմից.
«Ես ակնհայտ տեսել եմ մարդիկ ինձ ոնց են խղճում և իրենց հայացքները, այդ խոսակցությունները, որ գալիս հասնում էին ինձ։ Մարդիկ ինձ խղճում էին, որովհետև իմ կյանքում կան դրվագներ, որտեղ ամեն ինչը կարող էր ավելի փակ դռների հետևում կատարվեր, բայց կատարվեց ավելի մասսայական։ Արմատացած չէր, կարճ տևեց ինձ մոտ, բայց կար իմ կյանքում մի պահ, որ չէի ուզում ապրել…»։