Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման ՍԷՐ շարքում հյուր էին դերասան Լևոն Սարգսյանն ու կինը՝ Ալիս Սարգսյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
«Անհետաքրքիր չեն եղել մեր հարաբերությունները։ Տարիքայինն իրանն ասել ա արդեն։ Էն, ինչը որ ինքը ուզումա անի, ես չեմ հասկանում էդ: Օրինակ` ես էդ արել եմ 12,,,15 տարի առաջ։ Ես ակտիվ հանգստի սիրահար եմ, ինքը` պասիվ, էդ արդեն կոնֆլիկտի պատճառա։ Միշտ վիճում ենք, լեզվակռիվը միշտ լինումա»,-նշեց Լևոնը` խոսելով իրենց հարաբերությունների մասին: Իսկ կինը, թեմայի շուրջ անկեղծանալով, նշեց.
«Լևոնը հանգիստ մարդա, իսկ ես շատ ակտիվ եմ։ Երբ զգում եմ չափս շատ եմ անցել՝ իմ հիստերիան բարձրացրել եմ, արդեն կռիվս արել եմ, հասել եմ իմ ուզածին, այ էդ ժամանակ ասում եմ ՝«Կյանքս, բա ինչ ենք ուտելու» ու բարիշում ենք»։