Սեպտեմբերի 19-ին կեսօրից Ադրբեջանի ԶՈւ-ն ռազմական գործողություններ էր սկսել Արցախի նկատմամբ՝ կիրառելով ԱԹՍ-ներ ու ծանր հրետանի։
Սա ողբերգություն է ողջ հայերի համար, սա նոր ցեղասպանություն է։ Արցախցիները ճանապարհ են ընկել դեպի Հայաստան:
Հայ հայտնիներից շատերը ողջ ընթացքում փորձում էին իրենց օտարերկրյա հետևորդներին ցույց տալ՝ ինչ է կատարվում մեր երկրում:
Նրանց թվին էր պատկանում նաև մոդել Լյուսի Հայրապետյանը: Նա անընդմեջ փորձում էր միջազգային հարթակ տեղափոխել խնդիրը:
Մոդելն այս անգամ հրապարակել է տեղահան եղած տատիկի լուսանկար`կից գրելով.
«Ոնց չեն սատկում դրանք`էսքան մարդու դժբախտության ծանրությունից»:
Ինչպես և պարզ է`մոդելը նկատի ունի ադրբեջանցի տեռորիստներին: