Ո՞ւր է տանում Էվելինա Ստեփանյանի և Ռոզա Դավթյանի ակնհայտ մրցակցությունը․ ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

«Վերջին զանգ» հեռուստանախագիծն ավարտվեց, սակայն սիրելի դերասանական զույգի՝ Լևոնի և Ռոզայի շուրջ քննարկումներն ու հանրության ուշադրությունը շարունակում են նոր թափ ստանալ։ Շատերին հետաքրքրում է՝ ինչ նոր նախագծերում նրանք կհայտնվեն, արդյոք կունենա՞ն համատեղ պրոյեկտներ և ինչպես կզարգանա նրանց ստեղծագործական ճանապարհը առաջիկայում։
Այս ֆոնին ուշադրությունից չի վրիպում նաև Լևոն Մկրտչյանի կինը՝ Էվելինա Ստեփանյանը, ով, ըստ որոշ դիտարկումների, կարծես Ռոզա Դավթյանի հետ անտեսանելի մրցակցության մեջ է։ Թերևս պատճառը Լևոն-Էվելինա ամուսնական զույգի շուրջ երկրպագուների երբեմն սուր արձագանքներն էին․ մեղմ ասած՝ շատերի սրտով չէր նրանց ամուսնությունը, քանի որ, ըստ որոշ կարծիքների, զույգը «անհամապատասխան» էր։
Այնուամենայնիվ, «Սթար Նյուզ»-ը նման տեսակետ չի կիսում։ Թե՛ Լևոնը, թե՛ Ռոզան ամուսնացած են, և մենք սպասում ենք նրանց կյանքում միայն լավ ու լուսավոր նորությունների՝ սիրով լուսաբանելու համար։
Վերջին շրջանում Ռոզա Դավթյանի սոցհարթակային հրապարակումները հստակ գաղափարական ուղղություն ունեն՝ նոր տարի, նոր կյանք, առողջ ապրելակերպ, ինքնազարգացում և ինքնակրթություն։ Նրա գրառումներից զգացվում է կյանքի նոր փուլ մտնելու, ավելի լավին ձգտելու և «նոր Ռոզա» դառնալու ցանկությունը։ Դրան հաջորդեցին ընտանեկան հարաբերություններից փոքրիկ դրվագներ՝ սթորի ձևաչափով․ ջերմ պահեր սկեսուր մայրիկի հետ, ամուսնու եղբոր հետ հրապարակված հոլովակներ, իր մայրիկի հետ լուսանկարներ և այլ ընտանեկան ակնթարթներ, որոնք վկայում են խաղաղ ու ներդաշնակ մթնոլորտի մասին։
Սակայն այս ամենը անարձագանք չմնաց։ Էվելինա Ստեփանյանն իր հերթին հրապարակումներ արեց մայրիկի, սկեսուր մայրիկի, Լևոնի քույրիկի ընտանիքի հետ՝ ևս ընդգծելով ընտանեկան ջերմությունն ու համախմբվածությունը։
Ինչ վերաբերում է առողջ ապրելակերպի թեմային, ապա Էվելինայի դիրքորոշումը որոշ չափով տարբերվում է։ Նա կարծես այն մտքին է, որ կյանքում վատը կարելի է կոմպենսացնել լավով՝ պահպանելով ներքին հավասարակշռությունն ու հոգեկան խաղաղությունը։ Նրա հրապարակած սթորին ևս այդ գաղափարն էր փոխանցում.


















