ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը ամիսներ առաջ կոչ էր անում իր բոլոր գործընկերներին մասնակցել «Ազատ անկախ հայաքվե» օրենսդրական նախաձեռնության հանրաքվեին։
Նախաձեռնության նպատակը` հանրաքվե անցկացնել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքից հրաժարվելը քրեականացնելու համար։
Թոխատյանը անդադար խոսում էր այս մասին: Նա շեշտում էր, որ եկել է համախմբվելու պահը, այնպես, ինչպես եղել է 1988 թվականին, երբ հնչել էր միասնության կոչը։
Հետաքրքիր է, չի՞ լսում կոչերը Թոխատյանը, չգիտի՞, թե ինչ է կատարվում Արցախում և Հայաստանում, թե՞ «Հայաքվե»-ն այլ բան էր, այսօրվա ցուցարարների պահանջը այլ:
Ինչ ուզում է լինի`հանրությունը սպասում էր նրա խոսքին, որը չեղավ ո´չ ֆիզիկապես այնտեղ գտնվելով, և ո´չ էլ սոցիալական հարթակում որևէ նախադասություն ասելով: