Տեղեկացրել ենք, որ այսօր կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը, ինստագրամյան իր էջում հայտնել է, որ Արցախում երեկվա պայթյունի ժամանակ եղել է նաև եղբայրը․
<<Արցախում երեկվա պայթյունի ժամանակ եղել է նաև եղբայրս՝ Դավիթ Բագիրյան Կարենի ու այլևս կապի դուրս չի եկել…
Չենք գտնում, անունը հիվանդանոցներում չկա..
Խնդրում եմ, ով լուր ունենա, գրեք․․․>>,- հայտարարություն էր տարածել Մանեն:
Եվ միայն րոպեներ առաջ հաղորդավարուհին հայտնել է, որ որևէ նորություն դեռ չունեն:Ինչպես նաև շնորհակալություն է հայտնել բոլոր օգնողներին:
Մանեն նաև հավելել է.
«Հույսը չի մարում»: