Ամալիա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Անահիտ Մանուկյանն է։
Starnews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել ամենահետաքրքիր հարց ու պատասխանները։
Անահիտը հաղորդման սկզբում խոսեց իր տեսակի մասին ու նշեց, որ մինչև 20 տարեկանը բավական բարդույթավորված է եղել ու շատ փակ բնավորություն է ունեցել։
Դերասանուհին նշեց, որ իր արտաքին տեսքի մեջ չկա մի բան, որը իր հարազատների շրջանում չի քննարկվել՝ սկսած հասակից, դեմքից ու վերջացրած ձեռքի մատներով։
Անահիտի խոսքով կոմպլեքսները վերացել են միայն թատերականում իր կուրսղեկի շնորհիվ, ով կարողացել է իր խոսքերով սթափեցնել իրեն։
Հաղորդման ընթացքում դերասանուհին խոսեց նաև սիրահարվելու և հետո արդեն ծանր բաժանության մասին։
«Շատ դժվար հաղթահարեցի, ուղղակի հասկացա ու ընկալեցի, որ եթե ինչ որ բան լինում ա մեզ հետ պատահական չի լինում, նույնիսկ կորուստները, նույնիսկ գաղափարները, ապագան, էն մեծ սերը, որ դու կառուցել ես ու պատրաստ էիր տալ։ հա, հնարավոր ա, որ սխալա ու պետք ա չլինի: Վերջ, դու պետքա ուղղակի հասկանաս, որ դու պատրաստ էիր քո սերը տալու, բայց հնարավոր ա դիմացինդ դրա կարիքը չուներ։Ու մենք խոսում ենք փոխադարձ սիրո մասին, բայց էդ սերն ունի չափաբաժին։ Ես հիմա, արդեն ունեմ ստոպ էդ սիրո չափաբաժնի մեջ։ Ես սիրել եմ ինքնամոռաց, ես սիրել եմ շատ ու ինքս ինձ մի կողմ դնելով, ու մոռանալով ինձ, ու դա եղել ա փոխադարձ,բայց չափը պետք չի անցնել ու չափն անցնելը եղել ա երկուսիս կողմից էլ։ Մեծ սերը վերածվում ա հիվանդության, հիվանդագին սիրո, որը աշխարհում ամենալավ երևույթնա ընդունակա քեզ նաև կործանելու։ Սերը, որի մասին խոսում եմ, եղելա իմ միակ իրական սերը, ոչ թե սիրահարվածություն, զգազմունք այլ հենց սեր։ ու հիմա երևի պատրաստ չեմ նոր հարաբերությունների, չգիտեմ չեմ մտածել։ ես իրոք անցել եմ դա և չկա ինչ որ բան, ես բաց եմ թողել ու եթե հիմա գա էն սերը, որը ինձ պետք ա ու ես արժանի եմ դա կլինի անկախ ամեն ինչից»
Թեման ամփոփելով հաղորդավարուհին հարցրեց` արդյո՞ք այս ամենը դերասան Արսեն Լևոնյանի մասին էր։
«Ես կասեմ միայն, որ Արսենն իմ կյանքի մեծագույն ուսուցիչն ա եղել, այդքանը։Հիմա շատ լավ մարդկային հարաբերությունների մեջ ենք, երկուսս էլ , հասուն մարդիկ ենք»։