Ես չէի ուզի` հարսս այդ nհմակի մեջ մնար, ասեցի`դուրս արի, դա քո տեղը չի. Լևոն Շարաֆյանը`նախկին ՔՊ-ական հարսի մասին

  • Sep 27, 2023

Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, դերասան Լևոն Շարաֆյանը։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

 

Լևոն Շարաֆյանը հաճախ է հանդես եկել նաև քաղաքական հայտարարություններով ու հաղորդման ընթացքում ևս մեկ անգամ խոսել էր այդ մասին.

«Ես առաջիններից էի, որ իմ կարծիքը ասացի այդ ոհմակի մասին, այդ ոչնչությունների, այդ տգետների ու անգրագետների մասին։ Ես չեմ ընդունում, դա հեղափոխություն չէր, ես մի առիթով ասել եմ՝ դա աթոռ փախցնոցի էր։ Եվ առաջինը ես եմ նրան այդ պիտակը տվել՝ խամաճիկ, մանիպուլյատոր, ստախոս, ասել եմ վիժվածք՝ այդպես էլ կա»։

Դերասանի հարսը ժամանակին ազատ պատգամավոր է եղել, սակայն հարել է ՔՊ-ին.

«Ես ասել եմ՝ քո սկեսրայրը քո դեմ դուրս չի եկել, դուրս է եկել այդ համակարգի դեմ, որում դու կործանվում ես, դուրս արի, ինչքան շուտ՝ այնքան լավ, դա քո տեղը չի, դու խելոք աղջիկ ես, հետո դուրս եկավ ինքը ու ճիշտ արեց, որովհետև ես չէի ուզի՝ ինքը այդ ոհմակի մեջ մնար, այդ կեղտի մեջ մնար, նա շատ լավ աղջիկ է»։

Անդրադառնալով այն հակադարձումներին, թե ինչու է ինքը ԱՄՆ-ից խոսում դերասանն ընդգծել էր, որ այդ դեպքում ինչու՞ է Հայաստանը նեղը ընկած ժամանակ Ամերիկայից փողեր տանում.

«Զուռնա-դհոլով, լաո-ին արթնացնելով հեղափոխություն չեն անում ու ինքը չի գնա։ Չեն կարողանում, չի գնում մարդը ու նա մինչև Հայաստանը չհանձնի չի գնա։ Իրեն կխփեն նրանք, ովքեր իրեն բերել են, երբ-որ նա պետք չի լինի արդեն։ Ես ոչ մի համակարգի մեջ չեմ եղել, արվեստագետը միշտ պետք է ընդդիմություն լինի։ Հիմա որ ասում են՝ Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ Դե յուրե կարող է, դե ֆակտո չի լինելու ու վերջիվերջո Ղարաբաղը վերադառնալու է՝ բոլոր իր տարածքներով, ես համոզված եմ ասում»,- նշել էր դերասանը։

Մեկնաբանություն

Որոնում