«Թшղիմ սաղիտ,մեrնիք սաղտ»… Գայա Արզումանյանի արձագանքը`Արցախի գոյություն չունենալուն

  • Sep 28, 2023

Երգչուհի Գայա Արզումանյանը այս օրերին բավականին ակտիվ էր, թե՛ սոցիալական իր էջերում, թե՛ հանրային գործունեությամբ։ Գայան մասնակցում էր ի պաշտպանություն Արցախի կազմակերպված անհանդուրժողականության ակցիաներին։

Այսօր էլ երգչուհին ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել էր Արցախից բռնի տեղահանված բնակչության կադրերն ու գրել.

«1992 թ. ես էլ եմ այստեղից եկել, դեժավյու, թաղիմ սաղիտ։ Մեռնիք սաղտ։ 01.01.2024։ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։ Վերջ։ Ատում եմ»։

Հիշեցնենք, որ, ըստ ԱԽ նախագահ Սամվել Շահրամանյանի այսօրվա ստորագրած հրամանագրի, Արցախի հանրապետությունը լուծարվում է»։

Մեկնաբանություն

Որոնում