Դերասանուհի Ռոմելա Սարգսյանն ու ամուսինը բաժանվե՞լ են. ի՞նչն է պատճառը

  • Feb 01, 2024

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը հեռուստաէկրաններին հայտնվեց միանգամից գլխավոր կերպարով ու շատ արագ մեծ լսարան ձեռք բերեց։ Առաջին հաջողված նախագծին հաջորդեցին կրկին բարձր վարկանիշով սերիալներ ու Ռոմելան դարձավ հայկական սերիալների բավական պահանջված դերասանուհիներից մեկը։

Այս ընթացքում սակայն դերասանուհին բազմիցս քննարկվել է՝ հատկապես համբույրի տեսարաններում հաճախակի նկարահանվելու համար և շատերին է հետաքրքրում նրա ամուսնու արձագանքը՝ թեմայի վերաբերյալ։

Դերասան ամուսիններն  իրենց շուրջ հետաքրքրությունը ստեղծել են այնքանով, որ մեկը մյուսի գորմունեությանը չի խանգարել:

Ինչպես դերասանուհին է մեկ անգամ նշել`ամուսինը գիտի, թե ում հետ է ամուսնացել.

«Շատ նորմալ է վերաբերվում, հիմնականում խնդիրների չենք բախվում նման հարցերի շուրջ։ Ես իրականում չեմ թաքցնում թե ով է ամուսինս, ուղղակի ես պատասխաանտվություն չեմ ուզում վերցնել ինձ վրա հեռուստադիտողի առաջ։ Ծանոթացել ենք Թատերական ինստիտուտում։ Երբ նոր ընդունվեցի, ինքը արդեն երդորդ կուրսի ուանող էր, սիրահարվեցինք որոշ ժամանակ ընկերություն արեցինք ու հետո որոշեցինք, որ պետք է ամուսնանանք։

Իհարկե համատեղ կյանքի ընթացքում լինում են կռիվներ, երբեմն չենք հասկանում իրար, երբեմն ես եմ սխալվում, երբեմն ինքը, բայց ամեն ինչ հարթվում է, երբ որ կա սեր, մնացածը անկարևոր է»։

Սակայն այս անգամ մեր աչքից չի վրիպել այն, որ զույգն այլևս միմյանց չի հետևում ինստագրամյան հարթակում: Նրանք մեկը մյուսին ջնջել է հետևորդների ցանկից: Եվ բացի այդ`վերջին շրջանում Ռոմելան իր հրապարակումներում առանց ամուսնական մատանու է:

Ավելին`տվյալ պահին Աշոտը Եգիպտոսում է` նկարահանման թիմով, որտեղ շատ ամուսնացած մարդիկ`Միհրան Ծառուկյանը, Գրիգոր Դանիելյանը, եկել էին իրենց ընտանիքների հետ միասին:

Այս նույն շրջանում Ռոմելան Հայաստանում ևս ակտիվ հրապարակումներ էր անում:

Արդյո՞ք զույգը բաժանվել է,թե՞ սա իրենց նշած հերթական վեճն է, StarNews-ը կհայտնի մոտ օրերս:

Մեկնաբանություն

Որոնում