Ու էս ամենից հետո Լևոնին են ձերբակшլում. նորից դիտեք տեսանյութը… Սիրուշո

  • Sep 22, 2023

Լևոն Քոչարյանի կինը՝ Սիրուշոն Instagram-ի իր էջում նորից հրապարակել է ոստիկանների կողմից Լևոնին ծեծի ենթարկելու տեսակադրերը ու գրել.

«Ու էս ամենից հետո Լևոնին են ձերբակալում։ Նորից դիտեք տեսանյութը: Ո՞վ է ծեծի ենթարկում, ո՞վ պետք է ձերբակալվեր։

Հենց հիմա հիվանդանոցում ենք ու մոտենում ու հայտնում են, որ ձերբակալված է Լևոնը, ոստիկաններին ծեծելու համար»։

Նշենք, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր՝ Լևոն Քոչարյանի նկատմամբ ուժ կիրառած ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լևոն Քոչարյանն է 4 կարմիրբերետավորի ծեծել:

«Առավոտյան ժամը 12:00-ին ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով՝ բերման էին ենթարկել: Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել: Քիչ առաջ քննիչը մեզ հանձնեց ձերբակալման որոշումը, որից պարզ դարձավ, որ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լևոն Քոչարյանը 4 կարմիր բերետի ծեծել է:

Այս ցնդաբանության հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ խոշտանգման մասով տղերքը մտածում են: Սա, իհարկե, իրավական բեսպրիդել է: Լևոն Քոչարյանը ծիծաղով մոտեցավ այս հարցին և կոչ արեց չհանձնվել ու շարունակել պայքարը»:

Մեկնաբանություն

Որոնում