«Սրտի Տանիքներով» հաղորդման հյուրն էր լեգենդար Ֆերուչո Լամբորգինիի որդին ՝ Տոնինո Լամբորգինին։
StarNews-ը հետևեց բացառիկ եթերին։
Ի՞նչ զգացողություններ է արթնացնում հայտնի Լամբորգինիի ժառանգը լինելը.
«Անկասկած գիտակցում էի, որ ծնվել եմ մի ընտանիքում, որը պատերազմից հետո բարձունքների է հասցրել ու հայտնի է դարձրել Լամբորգինի անունը ոչ միայն Իտալիայում, այլ ողջ աշխարհում։ Իմ այս գիտակցումը ես միշտ ապրել եմ պարզ ձևով»։
Պարոն Լամբորգինիին ծնողների միջոցով փոխանցվել են ընտանիքի արժեքները՝ որակի, աշխատասիրության.
«Հատկապես, երբ պատանի էի, բարոյականությունն առավելություն էր համարվում, եթե ոչ պարտականություն։ Շատ ավելի կարևոր է բարոյականությունը, քան մնացյալ արժեքները»։
Տոնինո Լամբորգինի բրենդում, այն ամենը ինչ նա անում է, արդյունքն է իր հետաքրքրության.
«Ես արտադրում եմ ժամացույցներ, բայց ժամագործ չեմ։ Ակնոցներ եմ արտադրում ,որը բացարձակ չի նշանակում, որ ես ակնոցի ինդուստրիայի մեջ եմ, հագուստ եմ արտադրում՝ դերձակ չեմ, գոլֆ քարտեր, բայց գոլֆ չեմ խաղում, իրականացնում եմ շենքերի դիզայնի հայեցակարգեր, բայց ես ճարտարապետ չեմ, պարզապես ունեմ հարուստ ստեղծագործական միտք։ Սա նշանակում է, որ իմ ստեղծած բրենդը բավականին անոմալ է։ Բոլոր մտահաղացումների հարուցիչը իմ միտքն է»։
Մանկության ամենաբարի հիշողությունից խոսելով` պրն. Լամբորգինին պատմեց.
«Մանկության ամենակարևոր հիշողությունը`այն երջանիկ ժամերը, որ անց էի կացնում՝ մորս, տատիկիս, պապիկիս հետ։ Շատ երջանիկ էի, երբ 7 տարեկան էի, հայրս ինձ համար փոքր մեքենա էր կառուցել, իսկական մեքենա` շարժիչով։ Լավ չէի սովորում դպրոցում, որովհետև ամբողջ օրը այդ մեքենայով շրջում էի։ Ոստիկանությունն ինձ տեսնում էր ու գլուխը մյուս կողմ շրջում։ 7 տարեկանում արգելված էր մեքենա վարելը ՝այդ պատճառով ոստիկանները գլուխները մի կողմ էին շրջում` իբրև ինձ չեն նկատում։ Այդքան էլ գեղեցիկ չէ ասել սա, բայց իմ ընտանիքը քաղաքի թագավորն էր համարվում»։