Հայտնիները` Ռուբեն Վարդանյանի ձերբшկալման մասին

  • Sep 28, 2023

Երեկ ադրբեջանական լրխտվամիջոցները հայտնեցին, որ Լաչինի անցակետում ձերբակալվել է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Ավելի ուշ այս լուրը հաստատեց Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։

Արդեն այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։

Որոշ հայտնիներ անդրադարձել էին Վարդանյանի ձերբակալությանը և նրանցից առաջինը հաղորդավարուհի Թինա Կանդելակին էր.

«Ընկերներ, իմ ընկերը՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել է ադրբեջանցի զինվորականների կողմից»,- գրել էր նա։

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի հայազգի մենակատար Սերժ Թանկյանն էլ ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել էր Վարդանյանի լուսանկարն ու գրել.

«Ադրբեջանը ձերբակալում է Արցախի առաջնորդներին՝ մի տարածքի, որը երբեք չի վերահսկել: Մարդու իրավունքների ոտնահարում»։

Հումորիստ, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն էլ՝ Մենչը, ինստագրամյան իր էջի story բաժնում արված գրառման մեջ նշել էր.

«Ուղեղիս մեջ չի տեղավորվում։ Ո՞նց կարա հայը ուրախանա էն փաստով, որ ադրբեջանցին ձեդբակալումա հայի։ Ինչա եղել ձեզ ուրախացողներ։ Դուք ընդհանրապես հա՞յ եք»։

Մեկնաբանություն

Որոնում